211652_close_icon
views-count4448 դիտում article-date 20:31 12-10-2016

Յուրաքանչյուր հայորդու սրբազան պարտքն է ծառայել հայրենիքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առաջնորդվելով ժամանակի ու բժշկագիտական զարգացումների թելադրանքով` 1994թ. ստեղծված Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը տարեցտարի շարունակում է կատարելագործել ուսումնական ծրագրերը` բարձր մակարդակով կատարելով իր առջև դրված խնդիրը. այն է` զինված ուժերի համար պատրաստել որակյան բժշկական կադրեր, գիտակ ու հմուտ ռազմական բժիշկներ: Ռազմաբժշկական ֆակուլտետը արմատապես տարբերվում է բժշկական համալսարանի մյուս ֆակուլտետներից, քանի որ այստեղ միաժամանակ լուծվում է երկու կարևորագույն խնդիր: Բժշկական մասնագիտական գիտելիքներից բացի կուրսանտները սովորում են նաև ռազմական գործի նրբություններն ու առանձնահատկությունները: ռազմաբժշկական կադրերի ընտրության հիմքում ընկած կարևոր սկզբունքներիից պետք է լինեն հայրենասիրությունը և ազգային շահերին գաղափարական նվիրվածությունը, բարոյականությունը ու մարդասիրությունր, ինչպես նաև հայոց բանակի սպա դառնալու ներուժը և ձգտումը, ինչին էլ միտված է ֆակուլտետի գործունեությունը: Ռազմական բժիշկը պետք է իմանա ամեն ինչ ոչ միայն զինծառայողի առողջության, այլ նաև նրա կենցաղի առանձնահատկությունների մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր