211652_close_icon
views-count2404 դիտում article-date 14:03 28-11-2026

Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է․Արամ Վարդևանյան

Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է, ասել է Արամ Վարդևանյանը

«Ուզում եք անունը դնենք սկանդալային բացահայտում անեմ, թեև սա հանրային տիրույթում առկա էր։ Քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան, լինելով Հանրային հեռուստաընկերության եթերում, ասում է, որ այս նոր քրեական վարույթը հարուցված է եղել ե՞րբ՝ 2026 թվականի հունվար ամսին։ Այսինքն 2026 թվականի հունվար ամսին հարուցում են հերթական մի գործ, ոչինչ չեն անում, 10 ամիս սպասում են, սպասում են այն պահին, երբ իրենց պատկերացրած օրակարգը ձախողվում է, և դրան ի՞նչ պետք է հաջորդի, կալանք»,- նշել է Վարդևանյանը։

Նմանատիպ նյութեր