Ձեր ձեռք բերած յուրաքանչյուր գիտելիք և իրականացրած յուրաքանչյուր նախաձեռնություն նոր ներուժ է ավելացնում մեր հայրենիքին. Նաիրի Սարգսյանը՝ ուսանողներին
Սիրելի ուսանողներ,
Ձեզնից յուրաքանչյուրն այսօր ոչ միայն գիտելիքի ճանապարհն է անցնում, այլև հանդիսանում է մեր երկրի զարգացման, հզորացման և կայացման գլխավոր շարժիչ ուժերից մեկը։ Ձեր նորարար մտքերը, առաջադիմելու կամքը և հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը են, որ ձևավորում են Հայաստանի վաղվա օրը։ Այս մասին նշված է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
«Ուսանողական տարիները ժամանակաշրջան են, երբ կերտվում են ապագա գիտնականների, նախաձեռնողների, կերտողների, առաջնորդների հմտություններն ու արժեքները։ Ձեր ձեռք բերած յուրաքանչյուր գիտելիք և իրականացրած յուրաքանչյուր նախաձեռնություն նոր ներուժ է ավելացնում մեր հայրենիքին։
Միևնույն ժամանակ, մենք՝ մեր կողմից, պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի կրթությունը լինի հասանելի բոլորին, արդիական և որակյալ։ Ձեր առաջընթացը, ձեր հնարավորությունները և ձեր ապագան անմիջականորեն կախված են այն պայմաններից, որոնք միասին պետք է կառուցենք։
Ցանկանում եմ, որ ձեր ճանապարհը լի լինի ստեղծագործ ոգով, նոր հնարավորություններով և մեծ հաղթանակներով։ Թող ձեր ձգտումներն իրականանան, իսկ ձեր ներդրումը դառնա Հայաստանի առաջընթացի անբաժան մասը։
Շնորհավոր տոնդ, սիրելի ուսանող»,-նշված է ուղերձում: