9565 դիտում
15:27 08-09-2017
Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է. դիրքապահ
«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
ՙԶինծառայության և մասնավորապես դիրքապահի պարտականություններին վերաբերող բոլոր հարցերին, նույնիսկ մանրուք թվացող, ես մոտենում եմ ամենայն լրջությամբ: Ինձ վստահված ցանկացած առաջադրանք կատարում եմ ամենայն պատասխանատվությամբ` հասկանալով, որ նաև իմ ծառայության որակից է կախված եղբայրներիս, քույրերիս ու հարզատներիս անվտանգությունը: Այս ամենը ես կատարում եմ ոչ թե ստիպողաբար, այլ գիտակցաբար: Հայրենիքի պաշտպանությունը յուրաքաչյուր քաղաքացու ոչ միայն սահմանադրական, այլև սրբազան պարտքն է՚,- սա շարքային Գագիկ Մայսուրյանի պատկերացումներն ու վերաբերմունքն է դիրքապահի պարտականությունների վերաբերյալ:
Գագիկ Միհրանի Մայսուրյանը ծնվել է 1998 թվականի հունիսի 25-ին, Երևան քաղաքում: Դպրոցական վերջին տարիներին ուսմանը զուգահեռ մասնակցել է համակարգչային դասընթացների, որն ավարտելուց հետո, նախքան բանակ զորակոչվելը, որպեսզի պարապ չմնա, զբաղվել է տան գործերով: Զորակոչվել է զինծառայության 2016 թվականի հուլիսին: Այժմ երկու եղբայրներով ծառայում են նույն զորամասում:
Խոսելով դիրքերում մարտական հերթապահությունը բարձր մակարդակով կատարելու մասին` շարքային Գ. Մայսուրյանը նախևառաջ կարևորեց անձնակազմի միջև տիրող ընկերական, ընտանեկան մթնոլորտը. ՙԵթե դիրքի անձնակազմի միջև ընտանեկան մթնոլորտ է տիրում, ապա զինվորները միմյանց հուզող հարցերը ընդունում են որպես սեփական խնդիր և օգնում են իրար դրանք վերացնելու համար, արդյունքում` ապահովված է մարտական խնդիրները հաջողությամբ կատարելու նախապայմանը:
Եթե որևէ մեկն իմ նկատմամբ բարի քայլ է կատարում, ես էլ փորձում եմ նույն կերպ պատասխանել: Եվ հակառակը: Արդյունքում անձնակազմի միջև ձևավորվում են այնպիսի հարաբերություններ, որտեղ յուրաքանչյուրը ձգտում է ինչ-որ բանով օգնել իր ընկերոջը,- ոգևորված պատմում է շարքային Մայսուրյանն ու հավելում,- դիրքապահի պարտականությունների կատարումը կոլեկտիվ մտածելակերպ ու գործելաոճ է պահանջում, քանի որ միայն միասնական ջանքերով է հնարավոր ձախողել հակառակորդի մտադրությունները՚:
Ինչ վերաբերում մասնագիտական պատրաստվածությանը, ապա շարքային Գագիկ Մայսուրյանն այս հարցում կարևորեց անցկացվող պարապմունքներն ու փորձի փոխանակումը: ՙԻնչպես մշտական տեղակայման վայրում, այնպես էլ դիրքերում պարբերաբար պարապմունքներ են անցկացվում: Բացի դրանից թե հրամանատարական կազմը, թե ավագ դիրքապահներն իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցում նորեկներին: Դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում կան նրբություններ, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ՝ այդ փորձն ու հմտություններն ավագներն ինձ են փոխանցել, ես՝ նորեկներին,- ասում է շարքային Գ. Մայսուրյանն ու ավելացնում, - ինչպես ժողովրդական խոսքն է ասում, վատ աշակերտ չի լինում, ամեն ինչ ուսուցանողից է կախված՚:
Շարքային Գագիկ Մայսուրյանի կարծիքով՝ դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում կան այնպիսի պարտականություններ, որոնք ինքնըստինքյան պետք է ամրակայվեն յուրաքանչյուրի ենթագիտակցության մեջ՝ դառնալով նրա գործունեության անբաժան մասը: Դրանց թվում Գագիկը մասնավորապես նշում է զգոնությունն ու անվտանգության կանոնների պահպանումը թե դիտարկումների կատարման ընթացքում, թե զենքի հետ շփվելիս և թե ընդհանրապես առօրյա ծառայության ընթացքում. ՙՄարտական հերթապահության կրման ընթացքում պետք է ամեն ինչին լուրջ և ուշադիր լինել: Չպետք է մտածես, որ հակառակորդը հեռու է, հետևաբար կարելի է շեղվել ծառայությունից: Հատկապես դիտարկումների կատարման ընթացքում պետք է զգոն և ուշադիր լինել, այլապես վտանգի ես ենթարկում այն ամենը, ինչի համար այստեղ ենք գտնվում, ինչի համար պայքարել է մեր ավագ սերունդը: Դա պարզապես անթույլատրելի է: Անթույլատրելի և անընդունելի է նաև զենքի հետ վարվելիս անվտանգության կանոնների խախտումը, որից երբեմն դժբախտ պատահարներ են տեղի ունենում:
Ահա այսպիսին են Շարքային Գագիկ Մայսուրյանի պատկերացումներն ու վերաբերմունքը ծառայության և մասնավորապես դիրքապահի պարտականությունների կատարման նկատմամբ, որոնք նրան թույլ են տալիս բարձր պատասխանատվությամբ կատարելու սեփական պարտականությունները՝ հանդես գալով որպես սահմանի տվյալ հատվածի հուսալի պաշտպան:
Նմանատիպ նյութեր
14337 դիտում
12:18 16-09-2017
Ես հպարտանում եմ, որ մեզ վստահում են մեր հայրենիքի պետական սահմանի պաշտպանությունը. դիրքապահ
4400 դիտում
20:31 12-10-2016
Յուրաքանչյուր հայորդու սրբազան պարտքն է ծառայել հայրենիքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
925 դիտում
17:01 31-07-2023
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պաշտպանությունը ՀՀ իշխանության առաջնային պարտականությունն է․ Քրիստինե Վարդանյան
Այս բաժնից
691 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
625 դիտում
19:14 22-11-2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով
868 դիտում
19:01 22-11-2024
Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները (տեսանյութ)