Դժվար պահերին հայրենիքին օգնելը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է. մոսկվայաբնակ հայ գործարարը հերթական հումանիտար օգնությունն է ուղղարկում Հայաստան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայ գործարար մոսկվայաբանկ Արթուր Մելիքյանի ջանքերով հերթական հումանիտար օգնությունն է ուղղարկվում Հայաստան:
Նշենք նաև, որ դեռ սեպտեմբեր ամսին Համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. Բոլորս Արցախի համար» դրամահավաքին գործարարները փոխանցել էին 17 հազար դոլար:
Նվիրատվությունները շարունակվում են: Ինչպես նշում է Արթուր Մելիքյանը. «Դժվար պահերին հայրենիքին օգնելը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է թշնամու դեմ կռվող զինվորի առաջ:
Կոչ եմ անում Ռուսաստանում բնակվող 3 մլն-անոց հայ համայնքին,եթե յուրաքանչյուրս մեր փոքր ներդրումն ունենանք Հայաստան համահայկական հիմնադրամին, վստահ եմ, դրանով իսկ հանդերձ ավելի կամրացնենք թիկունքում իրագործվող ծավալուն աշխատանքները»: