211652_close_icon
views-count5927 դիտում article-date 19:23 12-10-2016

Բաթում է ժամանել ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի Mount Whitney հրամանատարական նավը

Հոկտեմբերի 12-ի առավոտյան Վրաստանի Բաթումի նավահանգիստ է ժամանել ամերիկյան 6-րդ նավատորմի Mount Whitney հրամանատարական նավը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը: Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը տեղեկացնում է, որ սա Mount Whitney նավի արդեն չորրորդ այցն է, և այն իրականացվում է կանոնավոր հաղորդակցության շրջանակներում: Mount Whitney-ը Բաթումում կմնա մինչև հոկտեմբերի 15-ը: Ինչպես նշվում է՝ ամերիկյան ռազմանավի գործողությունների նպատակը ծովային անվտանգության ամրապնդումն է, ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերների կայունության ապահովումը և նրանց պատրաստվածության մակարդակի բարձրացումը: Կանցկացվեն նաև վրաց-ամերիկյան ծովային զորավարժանքներ:

Նմանատիպ նյութեր