211652_close_icon
views-count17468 դիտում article-date 14:21 27-07-2017

Բաթումում տեղի է ունեցել «Երևան-Բաթում. բարեկամության ճամփա» վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հուլիսի 24-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության և հայկական համայնքային կառույցների համագործակցությամբ Ալեքսանդր Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Երևան-Բաթում. բարեկամության ճամփա» վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Միջոցառմանցը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ներկա էին ֆիլմի սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր, «Ագորա-Ջորջիա» ՀԿ ղեկավար Վիկտորիա Մակսոևան (Վրաստան), և օպերատոր, մտահղացման հեղինակ Գարիկ Աբելյանը (Հայաստան): Ֆիլմը նկարահանվել էր Բաթումի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: Ֆիլմի ցուցադրությունից առաջ ներկաներին ներածական խոսքով դիմեց ՀԱԵ Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, այնուհետև ելույթներ ունեցան ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովը, կինոգետ Բագրատ Թավբերիձեն, ֆիլմի սցենարի հեղինակ Վիկտորիա Մակսոևան: ՀՀ գլխավոր հյուպատոսն իր խոսքում անդրադարձավ հայ-վրացական բազմադարյա բարեկամական հարաբերություններին, երկու պետությունների ու ժողովուրդների միջև համագործակցության զարգացմանը, նշելով, որ նման մշակութային միջոցառումները նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը: Բաթումի քաղաքապետը նշեց երկկողմ կապերում բաթումահայ համայնքի դերի մասին՝ կարևորություն տալով Բաթում ժամանող հյուրերի և, մասնավորապես, Հայաստանից եկող զբոսաշրջիկների համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ու գործակցության հեռանկարներին: Տեղեկանք. Ֆիլմում ներկայացվում են Բաթումի և շրջակայքի զբոսաշրջային վայրերը, դրվագներ աջարահայ համայնքի պատմության ու ներկայի, Հայաստանից ծովափնյա հանգստի եկող զբոսաշրջիկների, երկու երկրների ներկայացուցիչների բարեկամական շփումների մասին, ինչպես նաև հարցազրույցներ տարբեր բնագավառների մարդկանց հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր