2442 դիտում
22:54 15-06-2014
Հարավկովկասյան երկաթուղին առաջին ուղևորներին ճանապարհել է դեպի Բաթում
Երևան Բաթում գնացքի առաջին ուղեվորները ոգեվորությամբ են գնացք բարձրանում: Լսել են` ամառային սեզոնի մեկնարկին անակնկալներ են սպասվում: Դրանցից առաջինը երկար սպասել չի տալիս: Փորձարկում են ու համոզվում` գնացքում անվճար WiFi կա:
Հարավկովկասյան երկաթուղու տնօրինությունը վստահեցնում է` սրանով անակնկալները չեն սահմանափակվի: Շուտով ուղևորները նաև վրացական SIM քարտեր կստանան: Երևան-Բաթում առաջին գնացքում 97 ուղեվոր կա, նրանց 95 տոկոսը Բաթում է ուղևորվում, անցյալ տարի ամենապահանջված ուղղությունը Թբիլիսին էր: Նախորդ տարվա սեզոնի մեկնարկի համեմատ 40 տոկոսով ավելացել է տոմսերի վաճառքը: Հարավկովկասյան երկաթուղու տնօրինությունն այս տարի միջոցառումներ է ձեռնարկել նաև տեխնիկական անվտանգության ուղղությամբ:
Ֆրանսիացի զույգն էլ Երևանից Բաթում առաջին անգամ է ուղևորվում: Սկզբում շոգից են դժգոհում, իսկ գնացքի շարժվելուց հետո փաստում` օդափոխման համակարգն աշխատում է: Ասում են` նման գնացքներով վաղուց չեն երթևեկել: Երևան Բաթում գնացքը կգործի մինչև հոկտեմբերի մեկը:
Աղբյուր՝ a[url=http://www.armnewstv.am/news/29674]rmnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3525 դիտում
23:15 14-06-2022
Մեկնարկել է Երևան-Բաթում-Երևան երթուղով փոխադրումների ամառային սեզոնը. «Հարավկովկասյան երկաթուղի»
1415 դիտում
16:12 08-02-2021
Հարավկովկասյան երկաթուղին սկսել է տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկի թարմացման գործընթացը
Այս բաժնից
514 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
538 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2401 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը