Անհետացել են քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյի դեմ քրգործի նյութերը
ՌԴ գլխավոր հետաքննչական կոմիտեի Մոսկվայի քննչական վարչությունում անհետացել են քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյի (Զախարիա Կալաշով) դեմ հարուցված քրեական գործին առնչվող նյութերը, հայտնում է Rodbalt.ru-ն։
Նշվում է, որ նյութերը դեռևս 2015 թվականին այլ գործից էին դուրս բերվել և փոխանցվել հետաքննությանը։ Իրավապահ մարմինների աղբյուրի խոսքով՝ Մոլոդոյից կաշառք վերցնելու գործով Դենիս Նիկանդրովի ու Միխայիլ Մակսիմենկոյի ձերբակալություններից հետո դատախազությունը սկսել է հետաքննել այլ նյութեր ևս, որոնց կարող էին առնչություն ունենալ ՔԿ վերոնշյալ 2 աշխատակիցները։
Մասնավորապես, 15-ամյա վաղեմության նյութերը վերաբերում էին մայրաքաղաքի խոշորագույն կազինոները «վերահսկելու» գործին։