32219 դիտում
16:16 18-08-2016
Ռովշան Լենքորանսկին Շաքրո Մոլոդոյի հետ ունեցած քրեական պատերազմի զոհն է. Rosbalt
Ինչպես արդեն [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/18/93198/]տեղեկացրել [/url]էինք, Թուրքիայում այսօր սպանվել է ադրբեջանցի «քրեական հեղինակություն» Ռովշան Լենքորանսկին (Ռովշան Ջանիև)։ Նրան հրազենային վնասվածքներով տեղափոխել էին Ստամբուլի հիվանդանոցներից մեկը, սակայն կյանքը փրկել չէին կարողացել։
Rosbalt գործակալությանը ՌԴ իրավապահ մարմինների իրազեկ աղբյուրը հայտնել է, որ Լենքորանսկին դարձել է «քրեական պատերազմի» զոհ, որը սկսվել էր վերջերս ձերբակալված քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյի (Զախարիա Կալաշով) ու նրա միջև։
Rosbalt-ի տվյալներով՝ այն բանից հետո, երբ այս տարվա հուլիս ամսին ռուսական մաֆիայի պարագլուխ համարվող Մոլոդոյը [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/12/90244/]ձերբակալվեց [/url]ՌԴ իրավապահների կողմից, նրա մրցակիցները, այդ թվում՝ Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկի) ու Լենքորանսկին սկսեցին ակտիվություն ցուցաբերել։ Մասնավորապես, իրենց իսկ նախաձեռնությամբ չեղյալ հայտարարեցին մի շարք օրենքով գողերի «ապաթագադրումները»։
Աղբյուրի ենթադրությամբ՝ Լենքորանսկին էլ դարձավ հենց այդ ակտիվության զոհը։
Գործակալությունը հիշեցնում է, որ Երևանում տեղի ունեցած «գողական մեծ հավաքի» ժամանակ որոշում էր կայացվել ժամանակավորապես դադարեցնել Լենքորանսկու «լիազորությունները»։ Բացի այդ, նրան կասկածում էին 2013 թվականին Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) սպանության մեջ։
Նմանատիպ նյութեր
24889 դիտում
13:42 18-08-2016
Ստամբուլում սպանվել է «քրեական հեղինակություն» Ռովշան Լենքորանսկին. լուսանկարներ
24911 դիտում
15:13 12-10-2016
Անհետացել են քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյի դեմ քրգործի նյութերը
11410 դիտում
13:46 13-10-2016
Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյի քրգործում իրավաբանական նոր «հասկացություն» է սկսել կիրառվել
Այս բաժնից
829 դիտում
18:46 23-11-2024
Թրամփը կարող է որոշում ընդունել ԱՄՆ-ի զnրքերը Սիրիայից դուրս բերելու մասին․ Հաքան Ֆիդան
937 դիտում
17:34 23-11-2024
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ահազանգում են «պուտինացման» վտանգի մասին
985 դիտում
17:20 23-11-2024
Ուկրաինան վերահսկում է Կուրսկում գրաված տարածքի 60 տոկոսը. Reuters