Կարեն Բարսեղյան. Իմ աշխատանքի գնահատականը պետք է տա ֆուտբոլի ֆեդերացիան
Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Ուելս ընտրական հանդիպման (1:3) ավարտից հետո, ֆուտբոլի ակադեմիայի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի մամուլի ասուլիսը:
[b]-Պարոն Բարսեղյան, ընտրական փուլը բնականաբար տապալված է: Ո՞րն են հիմնական պատճառները
[/b]
-Ես խոսեմ այն ժամանակահատվածի համար երբ գլխավորել եմ հավաքականը, այդ չորս հանդիպումների մասին: Մենք փորձեցինք երիտասարդ ֆուտբոլիստներ ներգրավվել թիմ, որոնք հնարավորություն կունենան հաջորդ շրջափուլում մասնկացեն ընտրական մրցաշարին: Հասկանալի էր, որ որոշ խնդիրներ պետք է լիներ, խաղի արդյունավետությունը և որակը պետք է ընկներ: Արդյունքում ունեցանք չորս պարտություն:
[b]- Ինչքա՞ն կտևի այդ ներգրավման փուլը
[/b]
Մենք ունենք 12-ից 14 ֆուտբոլիստ, որոնք կարող են խաղալ արդեն հաջորդ շրջափուլում: Հիմնական կազմից 5-6 հոգի, նաև բոլոր տղաները, որոնք այսօր դուրս եկան փոխարինման: Կարծում եմ այդ գործընթացը շարունակական է և պետք է ամեն ինչ անենք, որ հաջորդ շրջափուլում թիմը ավելի լավ հանդես գա: Ցավալի է, բայց այս չորս հանդիպումներում մենք գոլերի հիմնականում բաց էինք թողնում 80-րդ րոպեից հետո: Դա նշանակում է, որ ֆիզիկական պատրաստվածության հետ խնդիրներ կան: Պետք է աշխատենք այդ ուղղությամբ ոչ միայն հավաքականում, այլ նաև ակումբներում, որովհետև չորսօրյա հավաքի ընթացքում շատ դժվար հիմնարար ֆիզիկական աշխատանք կատարել:
[b] - Շարունակելո՞ւ եք գլխավորել երիտասարդական հավաքականը:
[/b]
- Որոշողը ֆեդերացիան է. կքննարկենք, կհասկանանք: Իմ աշխատանքի գնահատականը պետք է տա ֆուտբոլի ֆեդերացիան:
[b] - Ի՞նչ հետևություններ պետք է անել հետագայի համար:
[/b]
- Այս անհաջողություններից հետո, ես որպես մարզիչ պետք է մեծ հետևություններ անեմ ինձ համար: Փորձում եմ վերլուծել անհաջողության պատճառները: Մի կողմից պետք է հասկանալ, որ Դանիայի հավաքականը մեզնից ուժեղ էր, որակապես ավելի բարձր էր, Բուլղարիայի և Լյուքսեմբուրգի հետ խաղերում գոլային պահերն չիրացնելու պատճառով պարտվում ենք: Ես չեմ արդարանում, ուղղակի վերլուծում եմ: Այս խաղն էլ տեսաք, որ կարող էինք և հաղթել և պարտվել և ոչ-ոքի խաղալ: Բայց վերջում կրկին գոլ ենք ընդունում: Այս պահին ես չեի ուզենա հետևություններ անել, քանի որ կարծում եմ սխալ կլինի դա անել խաղից անմիջապես հետո:
[b] - Ազգային հավաքականի համար ֆուտբոլիստներ պատրաստելու վերաբերյալ ի՞նչ գնահատական եք տալիս:
[/b]
- Դրա գնահատականը պետք է տա ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: Գոռ Մալաքյանը հիմնական կազմի խաղացող է, իսկ Անատոլի Այվազովը և Արթուր Քարտաշյանը փոխարինողների թվում են: Ըստ իս՝ այդ առումով որոշակի օգտակար գործողություն կատարել են:
[b] - Լյուքսեմբուրգի հետ խաղից առաջ շատ էին կարծիքները, որ մեր հավաքականը պետք է անպայման հաղթի, սակայն պարտվեցինք: Ի՞նչ կասեք այդ հանդիպման մասին:
[/b]
- Մոտ 75 րոպե հավասար և լարված պայքար էր: Այն իրավիճակներում, երբ մենք չենք խփում, մրցակիցը միշտ գոլ է խփում: Փաստորեն ստացվում է, որ Լյուքսեմբուրգի ֆուտբոլիստների խաղամակարդակն ավելի բարձր է: Իրենց առաջնությունում կա երեք խումբ, իսկ տարածաշրջանը այնպիսին է, որ ֆուտբոլային առումով հզոր երկրների խաղացողները, ովքեր չեն տեղավորվում իրենց երկրներում, գալիս են Լյուքսեմբուրգ խաղալու: Ոչ մի արդարացում չեմ որոնում, փաստ եմ արձանագրում: Մենք այդ խաղում պարտվելու իրավունք չունեինք:
Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին մեզ ջերմ աջակցելու համար: