211652_close_icon
views-count2221 դիտում article-date 14:57 30-03-2016

Կարեն Բարսեղյան. Շնորհակալ եմ տղաներից՝ մինչև վերջ պայքարելու համար. տեսանյութ

Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության Հայաստան-Դանիա [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/29/80977/]հանդիպումից[/url] (1:3) հետո տեղի ունեցավ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի հետխաղային մամուլի ասուլիսը. [b]-Ձեր գնահատականը ընդհանուր առմամբ մեր հավաքականի խաղին և Դավիթ Արշակյանի խաղին։ [/b] -Խաղի առաջին 30 րոպեն միջինից ցածր անցկացրեցինք, գրեթե ոչինչ չէր ստացվում։ Կար խնդիր կենտրոնական գուտում և պաշտպանությունում, բայց փառք ու պատիվ տղաներին, որ կարողացանք երկրորդ խաղակեսում վերադասավորվել և բավական լավ խաղ ցուցադրել խաղի մնացած հատվածում։ Դավիթ Արշակյանի խաղը գնահատում եմ նորմալ։ Կարծում եմ՝ հետագայում նա ավելի լավ հանդես կգա։ [b]-Ինչպե՞ս եք գնահատում թիմի խաղը պաշտպանությունում՝ հաշվի առնելով, որ թիմը խաղում էր երկրորդ համարով: Հաջողվե՞ց դիմակայել դանիացիների հակագրոհներին: [/b] -Եթե մեզ հաջողվեր դիմակայել դանիացիների գրոհներին, երեք գոլ բաց չէինք թողի: Հատկապես վերջին գոլը առհասարակ իմ ֆուտբոլային տրամաբանության մեջ չի մտնում։ Ցավոք սրտի, այդպես էլ է պատահում։ Ինչ վերաբերվում է պաշտպանությանը, ես գիտեի, ոչ մեր մոտ խնդիրներ են լինելու հատկապես խաղի երկրորդ հատվածում, որովհետև բացի Արթուր Քարտաշյանից մեր մյուս պաշտպանները խաղային պրակտիկայի լուրջ պակաս ունեն։ Չէի սպասում, որ խաղի սկիզբը այսպես կլինի, բայց շնորհակալ եմ մեր տղաներին, որ մինչև վերջին րոպեն նվիրված պայքարեցին։ [b]-Արդեն խաղով ծանոթացաք հավաքականին և ֆուտբոլիստների խաղին։ Որո՞նք են ձեր հիմնական անելիքները։ [/b] —Մենք պատանի ֆուտբոլիստներ ունենք, որոնք կարող են հանդես գալ հաջողդ ցիկլում։ Մրցաշարային աղյուսակից ելնելով՝ մենք այս ցիկլում այևս լուրջ խնդիր չունենք լուծելու։ Պետք է ուղղակի դուրս գանք խաղադաշտ, ցույց տանք մեր հնարավորությունները և իհարկե խաղանք հաղթանակի համար։ [b]-Սա ձեր առաջին հանդիպումն էր որպես գլխավոր մարզիչ։ Այնուամենայնիվ այս ցիկլում մենք միշտ առաջինն ենք գոլ բաց թողել։ Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը։ [/b] -Մենք վերլուծենք ենք Դանիայի հավաքականի 5-6 խաղ։ Գաղտնիք չէ, որ Դանիայի հավաքականը շատ հզոր թիմ է, ոչ մի գնդակ բաց չէր թողել մինչ այս հանդիպումը։ Իմ կարծիքով նրանք ոչ միայն մեր խմբի, այլ նաև առաջնության ֆավորիտներից են։ Հենց այդ հանգամանքները հաշվի առնելով՝ մենք որոշել էինք հանդես գալ երկրորդ համարով։ [b]-Հայկ Գալստյանը և Գոռ Աղբալյանը դուրս էին մնացել հայտացուցակից; Արդյո՞ք փաստաթղթային խնդիրներ կան։ [/b] -Ոչ, ոչ մի փաստաթղթային խնդիր չկար։ Ուղղակի պետք է հասկանալ, որ նրանք բավական երիտասարդ են և նման լարվածության տակ խաղալը նրանց համար կարող էր ռիսկային լինել։ Եվ որպեսզի բացառենք դա, որոշեցինք նրանց չհայտավորել։ [b]-Աղվան Պապիկյանը հրավիրվել էր հավաքական, սակայն չժամանեց Երևան վնասվածքի պատճառով։ Այնուամենայնիվ, նա երեկ իր թիմում խաղացել է։ Ինչպե՞ս դա կմեկնաբանեք։ [/b] -Ես Աղվանի հետ շատ եմ խոսել։ Նա մեծ ցանկություն ուներ հանդես գալու հավաքականում։ Ստացվեց այնպես, որ նա վնասվածք ստացավ, զանգահարեց և տեղեկացրեց ինձ այդ մասինւ։ Բայց եթե նա 80 րոպե խաղացել է... դատողությունները թողնում եմ ձեզ։ [b]-Զգացվում է որ Գոռ Մալաքյանը ավելի հասուն ֆուտբոլ է ցուցադրում, բայց այսօր նրան աջակցող չկար։ Արդյո՞ք նրա որակի ֆուտբոլիստ չունենք մենք, թե՞ ֆիզիկական պատրաստվածությունն էր պատճառը։ [/b] -Գոռին պետք է օգներ Հակոբ Հակոբյանը, ով 17-18 տարեկան է և առաջին խաղն էր անցկացնում հավաքականում։ Իր խաղից դժգոհություն չունեմ։ Գոռ Մալաքյանը իր խաղով տարբերվում է մնացածից, կարելի է ասել, նա թիմի առաջատարն է։ Բոլորս տեսանք, թե ինչպիսի աշխատանք նա կատարեց Բելառուսի հավաքականի հետ հանդիպմանը։ [b]-Սովորաբար Արտյոմ Սիմոնյանն էր թիմի ավագը, իսկ այսօր ավագի թևկապը փոխանցվել էր Արամ Շահնազարյանին։ Դա ձե՞ր որոշումն է։ [/b] -Այո, դա իմ որոշումն էր։ [b][b]-Կա՞ այնպիսի ֆուտբոլիստ, ում խաղը ձեր չգոհացրեց։ [/b][/b] -Դուք երբեք ինձնից չեք լսի քննադատություն իմ ֆուտբոլիստների հասցեին։ Իհարկե, կան ֆուտբոլիստներ, որոնց խաղից ես դժգոհ եմ, բայց դա մեր ներքին հարցն է։ Այդ խնդիրները մենք կլուծենք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր