Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան շնորհավորում է իր բոլոր մարզիկներին և մարզիչներին. IFMA մուայթայի ֆեդերացիան ճանաչվեց և ընդգրկվեց օլիմպիական ընտանիք
Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան շնորհավորում է իր բոլոր մարզիկներին և մարզիչներին լավ լուրի կապակցությամբ։
2016 դեկտեմբերի 6-ին միջազգային օլիմպիական կոմիտեի հերթական համագումարի ժամանակ IFMA մուայթայի ֆեդերացիան ճանաչվեց և ընդգրկվեց օլիմպիական ընտանիք, հիշեցնենք, որ Հայաստանում IFMA մուայթայի ֆեդերացիայի օրինական ներկայացուցիչը Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան Է Արտակ Բրուտյանի գլխավորությամբ։ Այսուհետ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան պայքարելու է անօրինական մուայթայի անվանմամբ ֆեդերացիաների և ակումբների դեմ։
Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան ժամանակ է տալիս անօրինական մուայթայի անվամբ ֆեդերացիաներին և ակումբներին գալու և ընդգրկվելու օրինական Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիայի կազմում հակառակ դեպքում Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան իրավունք կվերապահի իրեն օրենքի սահմաններում պայքարելու վերը նշված ֆեդերացիաների հետ։