«Ռեալը» հայտարարեց մրցաշրջանում ռեկորդային եկամուտների մասին
«Ռեալը» հրապարակեց նախորդ մրցաշրջանի ընթացքում՝ 2016թ. հունիսի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը:
Մադրիդցիների եկամուտները 2014/2015 մրցաշրջանի համեմատությամբ աճել են 7,4%-ով և կազմել թիմի համար ռեկորդային 620,1 մլն եվրո՝ առանց տրանսֆերների:
«Ռեալի» դրամական միջոցները աճել են 102,6 մլն եվրոյով և կազմել 211,5 մլն:
Բացի այդ, նշված ժամանակահատվածում «Ռեալը» մաքուր պարտքը 108,9 մլն եվրոյից կրճատել է մինչև -13,1 մլն, ինչը փաստացի նշանակում մաքուր լիկվիդայնություն: