«ՄՅՈւ»-ն հայտարարեց Մագուայրի տեղափոխության մասին. նրա համար վճարվել է ռեկորդային գումար
«Լեսթերի» պաշտպան հարի Մագուայրը կարիերան շարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»:
Խաղացողը ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականը՝ ևս մեկ տարի երկարաձգելու կետով: Նշվում է, որ նոր թիմում նա կվաստակի տարեկան 5,5 մլն եվրո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մագուայրի տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդը» կվճարի 80 մլն ֆունտ: Դա ֆուտբոլի պատմության մեջ պաշտպանի ամենաթանկ տրասնֆերն է: Նախկին ռեկորդը Վիրջիլ վան Դեյքի տրանսֆերն էր, որի համար «Լիվերպուլը» «Սաութհեմփթոնին» վճարել էր 75 մլն ֆունտ: