«Բարսելոնան» նախորդ մրցաշրջանում ռեկորդային եկամուտ է ունեցել
«Բարսելոնան» հրապարակել է 2016/17 մրցաշրջանի արդյունքներով ֆինանսական ցուցանիշները:
Կատալոնական ակումբի եկամուտը կազմել է ռեկորդային 708 միլիոն եվրո, ծախսերը՝ 677 մլն եվրո, իսկ մաքուր շահույթը՝ 31 մլն:
Նախատեսվում է, որ հաջորդ մրցաշրջանում ակումբի եկամուտները կկազմեն 897 մլն եվրո, ծախսերը՝ 865 մլն, մաքուր շահույթը՝ 27 մլն: