211652_close_icon

Երևանի քաղաքապետը ծանոթացել է փոքրիկ նկարիչների աշխատանքներին

views-count1911 դիտում article-date 16:27 08-10-2016
Երևանի ծննդյան օրը քաղաքապետարանի հարակից հրապարակը մայրաքաղաքի փոքրիկ բնակիչներինն էր. «Երևան՝ արևի քաղաք» խորագրով տոնական կավճանկարչությունը հրաշալի հնարավորություն էր երեխաների համար նաև նկարներով արտահայտելու իրենց սերը Երևանի հանդեպ: Պատկերված նկարների գերակշիռ մասն, անշուշտ, մանուկների պատկերացրած Երևանն էր, որն առլեցուն էր արևով, ժպիտով ու բազմերանգ ծաղիկներով: Արևի քաղաք Երևանի փոքրիկ նկարիչների աշխատանքներին ծանոթացել է նաև տոնական քաղաքում շրջող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանի օրվա առթիվ շնորհավորելով փոքրիկ երևացիներին ու նրանց ծնողներին, քաղաքապետը վստահեցրել է, որ արվել և արվելու է ամեն ինչ, որ այսօրվա փոքրիկներին, ովքեր դառնալու են մայրաքաղաքի վաղվա լիարժեք տերերը, փոխանցվի ավելի լավ , հարմարավետ ու քիչ հոգսերով Երևան: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր