211652_close_icon

Հերթական անգամ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը ծանոթացել է մետրոպոլիտենում իրականացված աշխատանքներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count9842 դիտում article-date 15:48 08-01-2026
Այսօր՝ հունվարի 8-ին, Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն այցելել է «Մարշալ Բաղրամյան» կայարան և տեղում ծանոթացել իրականացված աշխատանքների արդյունքներին։

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում կառավարության ֆինանսավորմամբ իրականացվել են ապակեպատ վիտրաժային կոնստրուկցիաների փոխարինման աշխատանքներ, որոնք ամբողջությամբ ավարտվել են։

Դրան զուգահեռ ավարտին են հասցվել կայարանի մուտքի աստիճանների թեքահարթակների կառուցման աշխատանքները՝ ապահովելով առավել հարմարավետ և հասանելի միջավայր։

Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվել և ավարտվել են նաև կայարանի մուտքի և ելքի դռների փոխարինման աշխատանքները։

Արդյունքում «Մարշալ Բաղրամյան» կայարանը ներկայումս գործում է  նորացված տեսքով և բարելավված պայմաններով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր