211652_close_icon

Ողբերգական դեպք Վայոց Ձորի մարզում. բախվել են 42-ամյա վարորդի մոտոցիկլետն ու գյուղապետի Niva-ն. մոտոցիկլավարը տեղում մահացել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count54437 դիտում article-date 21:50 04-10-2016
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Շատին-Հերմոն գյուղամիջյան ճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Շատին գյուղի բնակիչ, 42-ամյա Նաիրի Մանուկյանի վարած ИЖ մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլետն ու ВАЗ 2121 մակնիշի 60 ՕՕ 909 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավար Ն.Մանուկյանը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝մարզի քննչական վարչության պետ Վարդան Ավագյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ВАЗ 2121-ի վարորդը Հերմոն գյուղի գյուղապետն է: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր