Դաժան ու ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. բանակ մեկնող երիտասարդը Niva-ով բախվել է հաստաբուն ծառին. նա տեղում մահացել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր` հուլիսի 14-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի բնակիչ, 18-ամյա Տիգրան Հովհաննիսյանը գյուղամիջյան ճանապարհին իր վարած ВАЗ 2121 մակնիշի 18 ՏԼ 568 համարանիշի ավտոմեքենայով դուրս է  եկել ձախ երթևեկելի գոտի և բախվել հաստաբուն ուռենու ծառին:
  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տ. Հովհաննիսյանը մահացել է, իսկ ուղևորներ, համագյուղացիներ` 16-ամյա Տալվորիկ Հովհաննիսյանը, 17-ամյա  Գևորգ  Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: 
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ն դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
 Վիրավորներին հիվանդանոց  են ուղեկցել վաշտի հրամանատար  Անդրանիկ Շաղոյանն ու հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանը: 
Դեպքի վայր է ժամանել նաև Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը, քանի որ եղել է գազի արտահոսք: 
Վթարի մասին ՃՈ օպերատիվ  կառավարման կենտրոնից տեղեկությունը  փոխանցել են Հայաստանի քննչական կոմիոտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը` քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից մարզի քննչական վարչության պետ Վարդան  Ավագյանի հանձնարարականով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
 Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացած Տ. և վիրավոր  Տ. Հովհաննիսյանները եղբայրներ են, իսկ մահացածը մի քանի օր հետո պետք է զորակոչվեր բանակ:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Կարեն Գրիգորյանի
                                            
                    
                                            
                        
            


