211652_close_icon
views-count100026 դիտում article-date 21:57 26-09-2018

Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են գյուղապետի ասած «Խոզին», «Ցանցառին» «Նիկուլինին», ովքեր առևանգել էին գյուղապետի աղջկան. լրիվ «Կովկասի գերուհի» կինո

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108-րդ կմ հատվածում՝ Արենի գյուղի վարչական տարածքում, անձի առևանգում կատարելու կասկածանքով կանգնեցրել են Toyota մակնիշի 12 FF 120 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայում եղել են Արմավիրի մարզի բնակիչներ, 29-ամյա Գրիգոր Վահանյանը, 34-ամյա Սամվել Նազարյանը և 30-ամյա Ալիկ Միրզոյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս փորձել են մոլորեցնել ՃՈ վաշտի և դասակի հրամանատարներին, սակայն անօգուտ է եղել: Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Արմինե Պ.-ն, ում հայրը Արմավիրի մարզի գյուղապետերից մեկն է և դիմել էր ոստիկանության Արմավիրի բաժին ու հայտնել, որ Toyota մակնիշի ավտոմեքենայով 3 հոգի բռնություն գործադրելով՝ առևանգել են իր աղջկան: Ճանապարհային ոստիկանները արդեն տեղում կապնվելով ոստիկանության Եղեգնաձորի բաժնի իրենց գործընկերների հետ, նշված անձանց բերման են ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին ու արդեն գիշերը ժամը 01:00-ին ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը նրանց տեղափոխել է ոստիկանության Արմավիրի բաժին: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գյուղապետը ոստիկաններին հայտնել է, որ իր ուսուցչուհի աղջկան առևանգողները գյուղում հայտնի են «Խոզ», «Ցանցառ», «Նիկուլին» մականվամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր