211652_close_icon
views-count79638 դիտում article-date 09:22 03-10-2016

Սևանում ձայների ջախջախիչ տարբերությամբ երիտասարդ թեկնածուն հաղթեց դեմագոգին. Ուդոյին մնում է՝ մեղքերին թողություն խնդրել

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում նույնպես քաղաքապետի ընտրություններ էին։ Թեկնածուներն էին՝ Սարգիս Մուրադյան, Ռուդիկ Ղուկասյան, Արա Սմբատյան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձայների ջախջախիչ առավելությամբ Սևանի քաղաքապետ է ընտրվել Ս. Մուրադյանը, ով ստացել է 6739 ձայն, իսկ գործող քաղաքապետ, «Ուդո» մականվամբ Ռ. Ղուկասյանը՝ 3570 ձայն։ Երրորդ թեկնածու Ա. Սմբատյանը ստացել է 1196 ձայն։ Սևանցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Սևանը մաքրվավ Ուդոյից, ով Գեղարքունիքի մարզպետ ժամանակ ավիրեց մարզը, իսկ ապա՝ Սևանի քաղաքապետ ժամանակ սև բերեց Սևանի գլխին։ Հիմա գոնե վստահ ենք, որ երիտասարդ քաղաքապետը, ում աջակցում է Սևանի բնակչության մեծ մասը, անելու է ամեն ինչ, որպեսզի սևանցին ապրի արժանավայել կյանքով, Սևանը չտարբերվի շատ ու շատ քաղաքներից։ Թե չէ՝ ինչի՞ էր նման. անգամ ամռան հանգստի սեզոնին զբոսաշրջիկներն այցելում էին Սևան ու ամենավերջին խոսքերով էին հիշում Ուդոյին։ Հիմա մնում է՝ Ուդոն գնա եկեղեցի, մի մոմ վառի ու մեղքերի թողություն խնդրի»։ Չնայած, սևանցիներն ասում էին նաև, որ դրան մոմն էլ չի փրկի։ [b]Սևանի նորընտիր քաղաքապետ Սարգիս Մուրադյանը [/b][img]/ups/images/0226631001475472112711657.jpg[/img] Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր