Արթուր Գևորգյանը ձայների ջախջախիչ մեծամասնությամբ՝ առանց դեմ ու ձեռնպահ ձայների, ընտրվեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 2-ին, Արթուր Գևորգյանը ձայների մեծամասնությամբ ընտրվեց Հայաստնի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ֆեդերացիայում բաց քվեարկությամբ 58 պատվիրակներ կողմ քվեարկեցին Ա. Գևորգյանի թեկնածությանը։ Դեմ և ձեռնպահ չկար։
Մինչ ընտրությունը, Ա. Գևորգյանը, ով միակ թկնածուն էր, մանրամասն ելույթով հանդես եկավ, խոսեց խնդիրներից ու լուծումներից, ներկայացրեց, թե ինչպես է պատկերացնում ֆեդերացիայի գործունեությունը վերջին 5 տարիներին և պատասխանեց պատվիրակների հարցերին։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի