Հռոմի պապը Սուրբ պատարագ է մատուցել Թբիլիսիում
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում Սուրբ պատարագ է մատուցել, հաղորդում է Ria Novosti-ն։
Մարզադաշտում պատարագին ներկա են գտնվել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և նրա կինը, գործադիր ու օրենսդիր մարմինների, դիվանագիտական գերատեսչությունների, ինչպես նաև տարբեր կրոնական տարբեր դավանանքների ներկայացուցիչներ։
Պապի ելույթն ուղիղ հեռարձակվել է ինչպես Վրաստանի հեռուստաալիքների, այնպես էլ միջազգային ԶԼՄ-ների կողմից։
Հիշեցնենք, որ Պապը երկօրյա այցով Վրաստան է այցելել երեկ։ Նա արդեն հանդիպել է Վրաստանի նախագահին, վարչապետին, Վրաստանի կաթողիկոսի հետ։ Այսօր նա այցելելու է Մղխեթիի ուղղափառ տաճարը։