211652_close_icon
views-count3957 դիտում article-date 11:57 25-06-2016

Հռոմի պապը Գյումրիում է. Սուրբ Վարդանանց հրապարակը լեփ-լեցուն է. կատարվում է սուրբ պատարագ. ուղիղ միացում

Գյումրիի Վարդանանց քաղաքային հրապարակում ասեղ գցեու տեղ չկա. մարդիկ եկել են փոքր երեխաների հետ անգամ, որտեղ Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը անցկացնում է սուրբ պատարագ, որին իր աղոթակցությամբ մասնակցում է նաև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Քաղաքում տեղադրված են մեծ մոնիտորներ, որտեղ մարդիկ հաղորդակից են լինում Վարդանանց հրապարակում կատարվող իրադարձությանը: Երկու եկեղեցիների հովվապետերը նախ մոտեցան Վարդանանց հրապարակում պատրաստված խորանին: Հռոմի պապը համբուրեց Սուրբ սեղանը, խնկարկեց այն, ինչպես նաև շուրջը հավաքվածներին: Սուրբ պատարագը պետք է մատուցվի լատինական ծեսով, սակայն ընթերցումները հայերենով են լինելու, ինչպես նաև որոշ շարականներ երգչախումբը երգում է հայկական ծեսով: Լատինական ծեսով ու հայկական ծեսով պատարագների միջև ամենամեծ տարբերությունն այն է, որ աղոթքի ժամանակ աղոթքը Հռոմի պապի համար է, մինչդեռ Հայ առաքելական եկեղեցու կարգով՝ մենք աղոթում ենք Ամենայն Հայոց հայրապետի համար: Նախքան այդ, Հռոմի Պապը Գարեգին երկրորդի հետ մտավ ավանդատուն: Հայ կաթոլիկների հոգևոր մայրաքաղաքի համարումն ունեցող Գյումրի այցի ժամանակ Հռոմի Պապը պետք է լինի Անարատ հղության կուսաստան-մենաստանում, պետք է այցելի նաև Սրբոց նահատակաց կաթողիկե մայր տաճար, Յոթ վերք եկեղեցի: Ըստ տարբեր տվյալների՝ Հայաստանում ապրում են 14.000 կաթոլիկներ: Նշենք, որ Հռոմի պապի հետ համապատարագին ներկա են Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Գրիգոր Պետրոս Գաբրիելյանը, հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր