21933 դիտում
18:32 05-08-2020
Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել. էական փոփոխություններ են լինելու արտակարգ դրության ռեժիմում սահմանված որոշակի արգելքների հետ կապված. Տիգրան Ավինյան
[url=https://www.tert.am/am/news/2020/08/05/Gov/3362845]Tert.am[/url]-ը գրում է. Չնայած որ որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել, բայց նաև էական փոփոխություններ են լինելու արտակարգ դրության ռեժիմում սահմանված որոշակի արգելքների հետ կապված: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Պարետատունը կենտրոնացած է եղել տարբեր ոլորտներում կառավարման ծրագրեր մշակելով և հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է, առաջնային ուշադրություն է դարձվել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա: Արդեն իսկ ունենք մշակված մոդելներ՝ համաճարակային իրավիճակից կախված, թե ինչ մոդելով ենք վերաբացում հանրակրթական օջախներն ու բուհերը»,-ասաց նա՝ նշելով, թե այսօր տեղի է ունեցել առաջին քննարկումը:
«Մինչև օգոստոսի 10-ը մենք արդեն վերջնական ծրագիր կներկայացնենք: Նմանատիպ ծրագրային մոդելներ մշակվել են նաև այլ ոլորտների համար»,-ասաց Ավինյանը:
Նմանատիպ նյութեր
1102 դիտում
22:12 09-04-2020
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է արտակարգ դրության հատուկ ռեժիմում դրական լուծված ևս մեկ պատմություն
Այս բաժնից
325 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
454 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
868 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը