4070 դիտում
13:15 25-07-2017
ԱՄՆ պետքարտուղարը, ամենայն հավանականությամբ, կհեռանա զբաղեցրած պաշտոնից. CNN
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հնարավոր է՝ հեռանա իր զբաղեցրած պաշտոնից, քանի որ տարաձայնություններ ունի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։Այդ մասին տեղեկացրել է CNN-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Սպիտակ Տան և Թիլլերսոնի միջև խնդիրներն առաջացել են, երբ փորձել են կազմակերպել Իրանի հետ Պետդեպի երկխոսությունը։ Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ պետքարտուղարն իբրև թե ոչ պրոֆեսիոնալ է անվանել գլխավոր դատախազ Ջեֆ Սեշանսին ուղղված Թրամփի հրապարակային հայտարարությունները։
Ավելի վաղ աղբյուրները հայտնել էին, որ Թիլլերսոնը մտադիր է մինչև տարեվերջ հրաժարականի դիմում ներկայացնել, քանի հիասթափված է երկրի արտաքին դիվանագիտական գերատեսչության ծավալած գործունեությունից։ Նրա խոսքով՝ Պետդեպում չկա կարգուկանոն։
Նմանատիպ նյութեր
2278 դիտում
16:00 01-11-2018
Հայաստանն ամենայն հավանականությամբ հետ կկանչի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից. Արմեն Սարգսյան
2172 դիտում
14:05 28-09-2016
ԱՄՆ-ն ամենայն հավանականությամբ կընդլայնի ֆինանսական պատժամիջոցները ՌԴ-ի դեմ
2764 դիտում
14:23 15-02-2017
ԱՄՆ-ն ամենայն հավանականությամբ կկորցնի համաշխարհային առաջնորդի իր դերը. Մոգերինի
Այս բաժնից
1060 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1468 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է
1267 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը