Կլաուդիո Ռանիերի. «Ցանկանում ենք «Մանչեսթեր Յունայթեդից» ռևանշ վերցնել
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին անդրադարձել է Անգլիայի առաջնության հերթական տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք հանդիպմանը:
«Ես Մոուրինյոյի հետ հիանալի հարաբերություններ ունեմ: Ինձ դուր է գալիս կարմիր գինին: Եթե Ժոզեն առաջարկի, ես նրա հետ կխմեմ:
Ռունին արտակարգ խաղացող է: Նա չեմպիոն է: Ռեշֆորդն ու Մարսյալը զարմանալի խաղացողներ են` իմ կարծիքով: Մրցակցի կազմում երիտասարդ լավ խաղացողներ շատ կան:
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Լեսթերին»` Անգլիայի Սուպերգավաթի համար խաղում: Այժմ ցանկանում ենք ռևանշի հասնել: Վախ չունենք: Ինչի՞ց պետք է վախենանք», ասել է Ռանիերին: