Կլաուդիո Ռանիերի. Վենգերը մոռացել է, որ ես նրան հաղթել եմ Չեմպիոնների լիգայում. տեսանյութ
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերն Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արսենալի» հետ խաղից առաջ մեկնաբանել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի այն խոսքերը, որ Ռանիերին իրեն երբեք չի հաղթել որպես մարզիչ:
«Վերջին անգամ, երբ մենք հանդիպեցինք 2004թ. Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում, ես` «Չելսիի» գլխավորությամբ, նրան հաղթեցի 2:1 հաշվով: Նա մոռացել է, բայց ես հիշում եմ:
Այդ մասին ես նրան կասեմ կիրակի օրը: Ես հիշում եմ այն, ինչ ցանկանում եմ հիշել», ասել է Ռանիերին: