Կլաուդիո Ռանիերի. Ֆանտաստիկ մրցաշրջան է սպասվում
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին պատմել է հաջորդ մրցաշրջանում թիմի խնդիրների մասին:
«Չեմպիոնների լիգայում պայքարելու ենք, թեպետ մենք հետնապահներ ենք:
Անգլիայում մեր ծրագրերը չեն փոխվել: Իհարկե, մենք նվաճեցինք տիտղոսը և ցանկանում ենք այն պաշտպանել, սակայն նման բաները միայն մեկ անգամ են լինում: Մեր համար կարևոր է մնալ բարձրագույն լիգայում:
Հաջորդ մրցաշրջանը ֆանտաստիկ է լինելու: Ցանկանում եմ, որ իմ տղաները գործի հանդեպ ճիշտ վերաբերմունքը պահպանեն և այդ ժամանակ ես ցանկացած արդյունք կընդունեմ: Կարող եմ միայն շնորհակալություն հայտնել նրանց:
Մի ամսվա ընթացքում տեղի ունեցավ այն, ինչը փոխեց իմ կյանքը», ասել է Ռանիերին: