Կլաուդիո Ռանիերի. Ես Օբաման չեմ, չեմ կարող շատ բան խոստանալ
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին գնահատել է իր թիմի հնարավորությունները Անգլիայի չեմպիոն դառնալու հարցում:
«Ես կցանկանայի ասել. «Այո, մենք կարող ենք», սակայն ես Օբաման չեմ: Ավելի լավ է, ես անորոշությանը հետամուտ լինեմ:
Իհարկե, մենք հետնապահներ ենք: Մյուս թիմերը կարող են դեռ ուժեղացնել խաղը, իսկ մենք` ավելի շատ վազել:
Մեր երկրպագուները պետք է երազեն, բայց մենք չպետք է հայտնվենք 7-րդ երկնքում: Եթե զբաղեցնենք 4-րդ տեղը և Չեմպիոնների լիգա դուրս գանք, դա գերազանց արդյունք կլինի», ասել է Ռանիերին:
Նշենք, որ «Yes We Can» (հայերեն`«Այո, մենք կարող ենք») արտահայտությունը ռեպ-երգիչ will.i.am-ի երգն էր և Բարակ Օբամայի կարգախոսը` 2008թ, ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ: