Ֆունշալում բացվել է «Ռոնալդուի պատը»
Պորտուգալական Մադեյրա կղզու մայրաքաղաք Ֆունշալում բացվել է «Կրիշտիանու Ռոնալդուի պատը»:
«Ռեալի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվողի հսկայական պատկերը շենքերից մեկի պատին են արտատպել: Նկարը ստեղծել է անգլիացի նկարիչ Ռիչարդ Ուիլսոնը:
Նշենք, որ Ռոնալդուն ծնվել է Ֆունշալում: Ավելի վաղ Մադեյրայում բացվել է ֆուտբոլիստի արձանը, իսկ կղզու իշխանությունները միջազգային օդանավակայանն են վերանվանել Ռոնալդուի պատվին: