Նույնիսկ հնարամիտ պատը չփրկեց վերահաս գոլից. տեսանյութ
Բրազիլիայի գավաթի խաղարկության «Պոնտե Պրիետա» - «Պարանա» խաղի ժամանակ յուրօրինակ դրվագ է արձանագրվել: Տանտերերի դարպասին նշանակվել է տուգանային հարված: Ֆուտբոլիստներից մեկը պառկել պատի հետին մասում, որպեսզի բացառի պատի տակով դարպասի գրավման հնարավորությունը: Այդուհանդերձ նման հնարամիտ քայլը չի փրկել «Պոնտե Պրիետա»-ին բաց թողած գոլից: Մրցակցի խաղացողը գնդակը վարպետորեն դարպասն է ուղարկել օդային հրավածով: