211652_close_icon
views-count8094 դիտում article-date 18:41 08-06-2014

Երևանում 22-ամյա վարորդը Mercedes-ով փլուզել է պատը և տապալել գազի հաշվիչ կայանը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում, Հովսեփյան փողոցում թիվ 103 տան դիմաց Երևանի բնակիչ 22-ամյա Արմեն Խաչատրյանը իր վարած Mercedes մակնիշի 61 ZQ 001 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին ու գազատար խողովակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Բախման հետևանքով փլուզվել էր պատը և վնասվել էր գազի հաշվիչ կայանը: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Տեղում էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով: Վթարի վայր էին ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները ովքեր փակեցին փողոցով անցնող գազատարը: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գրիգոր Թամոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր