211652_close_icon
views-count9348 դիտում article-date 11:19 10-06-2014

Երևանում վարորդը Opel-ով փլուզել է փաստաբանական գրասենյակի պատը. վիրավորներին օգնության են հասել «Կարմիր բերետները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Դավիթ Թորոսյանը Խորենացի փողոցում իր վարած Opel մակնիշի 01 MV 055 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եյկել ճանապահի երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շինության պատը փլուզվել է, իսկ վարորդ Դ. Թորոսյանն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 18-ամյա Դավիթ Կարապետյանն ու 21-ամյա Մարիա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդին ու վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի (Կարմիր բերետներ) ծառայողներն ու հրշեջ-փրկարարները և դեպքի վայր օպերատիվորեն ժամանած շտապ օգնության բրիգադները: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 և թիվ 18 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 1-ական մարտական հաշվարկով, ինչպես նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամբողջովին փլուզվել է «Գարանտ ՔՆՍԱԼՏ» փաստաբանական գրասենյակի պատը և վնասվել ներսի գույքը: «Էրեբունի» բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ աղջկա վիճակը միջին բավարար է, իսկ տղաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Փաստի առթիվ Ա. Գասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վթարի վայրի հարևանությամբ գտնվող բենզալցակայանի աշխատակիցները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդը մեքենան վարում էր մեծ արագությամբ և «մի քանի անգամ Շումախերի նման դես ու դեն գնալուց հետո էկավ ու ողջագուրվեց գրասենյակի պատին», իսկ Կարմիր բերետները ու փրկարարները միասին վիրավորներին տեղափոխեցին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր