Շվեդիայի դատարանն այսօր ուժի մեջ թողեց Ջուլիան Ասանժին ձերբակալելու որոշումը
Շվեդիաի դատարանն այսօր հայտարարել է, որ ուժի մեջ է թողնում բռնաբարության գործող անցնող WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ձերբակալելու վճիռը, հաղորդում է Deutche Welle-ը։
Միևնույն ժամանակ ընկերության Twitter-ի էջում հաղորդագրություն է հայտնվել, որում Ասանժը հայտարարում է, որ պատրաստ է հանձնվել ամերիկյան իշխանություններին, եթե 35 տարվա ազատազրկման դատապարտված ընկերության զեկուցող Չելսի Մեննինգին ներում շնորհվի։
Մեննինգը ազատազրկման է դատապարտվել ԱՄՆ Պետդեպի գաղտնի փաստաթղթերից հրապարակելու համար։
2012 թվականից Ասանժը թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ փորձելով խուսափել Շվեդիա արտահանձնվելուց։