ԱՄՀ-ը հաստատել է. Ուկրաինային կհատկացվի 1 մլրդ դոլար
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հաստատել է Ուկրաինային ֆինանսական օգնության շրջանակներում 3-րդ տրանշի փոխանցումը, հաղորդում է BBC-ն։
Այսպիսով, Կիևին կհատկացվի 1 մլրդ դոլար։ Փոխանցվելիք գումարն ուղղվելու է երկրի տնտեսության վերականգնմանը։
Որոշմանը կողմ են քվեարկել խորհրդի բոլոր տնօրենները, բացի Ռուսաստանից, որի ներկայացուցիչը պնդել է, որ փոխանցումը չհատկացվի այնքան ժամանակ, մինչև որ Ուկրաինան չմարի Ռուսաստանին ունեցած 3 մլրդ դոլարի պարտքը։