ԵՄ-ն պետք է ստեղծի ռազմական գործողությունների միասնական շտաբ. Ժան-Կլոդ Յունկեր
Եվրամիությունն անցած տարի մասնակցել է ավելի քան 30 ռազմական գործողությունների և պետք է ստեղծի դրանց համար իր միասնական շտաբը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի առջև ԵՄ-ում իրադրության մասին զեկույցով։
ԵՄ-ն մինչև հոկտեմբերի վերջը իր արտաքին սահմաններին կտեղակայի 200 սահմանապահների և 50 մեքենա։ «Դա արվում է սահմանային և առափնյա պահպանության նոր եվրոպական գործակալության ստեղծման շրջանակում»,- ասել է Յունկերը՝ հավելելով, որ «Եվրոպան պետք է երաշխավորի իր սահմանների անվտանգությունը»։
ԵՄ-ն նաև մտադիր է ստեղծել պաշտպանական հետազոտությունների ու ներդրումների սեփական հիմնադրամ՝ իր պաշտպանական հնարավորությունների ապահովման համար։