Հոլիվուդյան դերասան Ժան Կլոդ Վան Դամը «Соnan» շոուի ժամանակ կատարել է իր վաղեմի «Կիկբոքսեր» ֆիլմի հերոսի պարը. Տեսանյութ
Հոլիվուդյան դերասան Ժան Կլոդ Վան Դամը «Соnan» երեկոյան շոուի ժամանակ կատարել է իր վաղեմի «Կիկբոքսեր» ֆիլմի հերոսի պարը:
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, շոուի վարող Կոնան Օ-Բրայանը խոստովանել է, որ «Կիկբոքսերն» իր ամենասիրելի ֆիլմերից մեկն է եղել և խնդրել է այդ օրվա երեկոյի իր հյուրին կրկնել ֆիլմի պարի դրվագը: «Ես դեռևս հիշում եմ շարժումները», - ասել է Վան Դամն ու բարձրացել ստուդիական բեմ: