Մինչև 2017-ի վերջը կկայանա հանրաքվե` Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի վերաբերյալ
Մայիսի 27-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը՝ նոր խորհրդարանի առջև իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ մինչև 2017-ի վերջը կկայանա հանրավքե Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով «Reuters»-ին, նշվում է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամենածանրակշիռ պատճառը բրիտանացիների՝ իրենց երկրում ավելի շատ միգրանտներ ընդունելուն դեմ լինելն է:
Թագուհին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան բանակցություններ կվարի Եվրամիությունում իր անդամակցության վերաբերյալ: