Մարին Լե Պենը դեմ է հանդես եկել Ֆրանսիայում Թուրքիայի իշխանությունների նախաձեռնած միտինգների անցկացմանը
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Twitter-ի իր էջում գրել է, որ դեմ է Ֆրանսիայում թուրքական իշխանությունների նախաձեռնած նախընտրական հավաքների անցկացմանը։
«Ինչո՞ւ մենք պետք է մեր հողի վրա տանենք այն խոսքերը, որոնցից ուրիշ ժողովրդավարություններ հրաժարվել են։ Ֆրանսիայում չպետք է լինի թուրքական նախընտրական քարոզարշավ»,-գրառել է Լե Պենը։
Նշենք, որ նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն ելույթով հանդես էր եկել ֆրանսիական Մեց քաղաքում, որի ժամանակ Նիդեռլանդներին, որի իշխանութունները թույլ չէին տվել իր օդանավին վայրէջք կատարել Ռոտտերդամում, անվանել էր «ֆաշիզմի մայրաքաղաք»։