Կոլումբիայում տեղի է ունեցել ուժգին՝ 5.9 մագնիտուդով երկրաշարժ
Ռիխտերի սանդղակով 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կոլումբիայի ամենախիտ բնակեցված նահանգներից մեկում՝ Անտիոկիայում։ Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 01.58-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուտատա քաղաքից 38 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում, հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Pais պարբերականի տվյալներով՝ երկրաշարժը զգացվել է նույնիսկ ավելի քան 600 կմ հեռավորության վրա գտնվող մայրաքաղաք Բոգոտայում։
Ավերածությունների կամ տուժածների մասին իշխանությունները տեղեկություններ չեն հաղորդել։