Իտալիայում ուժգին՝ 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր
Առնվազն 6 մարդ է զոհվել Իտալիայում ուժգին՝ 6,1 մագնիտուդով երկրաշարժից հետո տեղի ունեցած ստորգետնյա ցնցման հետևանքով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկրի իշխանություններին։
Էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Հռոմից 116 կմ դեպի հյուսիս-արևելք, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա։
Ակկումոլիի քաղաքապետ Ստեֆանո Պետրուչչիի խոսքով՝ զոհերից 4-ին՝ երկու ծնողներին ու 2 երեխաներին հայտնաբերել են փլատակների մեջ։
Ավելի վաղ ևս 2 զոհերի մասին հայտնել էր Արկուատա-դել-Տրոնտոյի քաղաքապետը։ Երկրաշարժից ու հետցնցումներից մեծապես տուժել է Ամատրիչե քաղաքը. գրեթե կեսը վերածվել է ավերակների։