Կոլումբիայում երկրաշարժ է տեղի ունեցել. տեսանյութ
Կոլումբիայում 6,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները զգալի են եղել մի քանի քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Բոգոտայում:
Բարեբախտաբար, զոհեր եւ տուժածներ չկան, իսկ լուրջ ավերածությունների մասին տեղեկատվություն չի հաղորդվում:
Երկրաշարժից հետո մի քանի րոպե Բոգոտայում անհասանելի է եղել բջջային կապը: