211652_close_icon

Եվրոպացի դիտորդները հրաժարվել են առաքելություն իրականացնել Ղրիմում սեպտեմբերի 18-ին

views-count2346 դիտում article-date 16:31 12-09-2016
Եվրոպացի դիտորդները հրաժարվել են դիտորդական առաքելություն իրականացնել սեպտեմբերի 18-ին, Ղրիմում կազմակերպվելիք ՌԴ Պետդումայի ընտրությունների ժամանակ, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոցյանչիչին։ Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, վերջինի խոսքով՝ ԵԽԽՎ-ի ներկայացուցիչներն այդ օրը կկատարեն իրենց առաքելությունը Ռուսաստանի ողջ տարածքում, բացի Ղրիմից։ Նա հիշեցրել է,որ ԵՄ-ը քննադատել է և չի ճանաչել Ղրիմի ու Սևաստոպոլի միացումը ՌԴ-ին և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

Նմանատիպ նյութեր