211652_close_icon
views-count661 դիտում article-date 22:53 12-10-2022

Եվրոպացի դիտորդները ունեն 0-ական նշանակություն. նրանք հեռանալու են առաջին իսկ լարվածության դեպքում. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ուժեղացած ընդդիմությունը՝ որպես հակակշիռ անվստահելի իշխանությանը պատերազմելու լեգիտիմ իրավունք։
- Եվրոպացի դիտորդները ունեն 0-ական նշանակություն։ Նրանք հեռանալու են առաջին իսկ լարվածության դեպքում, բայց մեծ ներվ են առաջացնելու Ռուսաստանի և Իրանի մոտ։
- Եթե գետնի վրա չեղան խաղաղության իրական մեխանիզմներ թուղթը ունի 0-ական նշանակություն։
- Արցախը ոչ թե մենակ թողնելու համար է, այլ այն մեր միակ՝ դեռևս հնարավոր լծակներից է՝ արժանապատիվ բանակցելու և ազգային շահերը պաշտպանելու համար։ Հայրենիքի մի մասը թշնամուն հոշոտման տալը դեռևս չի փրկել որևէ ժողովրդի։
- Ընդգծված և լավ չհաշվարկված արևմտյան կտրուկ տեղաշարժը կարող է էապես նյարդայնացնել Ռուսաստանին և Իրանին՝ զրկելով մեզ մեր միակ իրական անվտանգային երաշխիքից։
3. Ընդդիմությունը պետք է դառնա այնքա´ն ազդեցիկ, որ թե´ արևմուտքում, թե´ Ռուսաստանում, թե´ տարածաշրջանում հասկանան, որ ՄԵԿ հոգին չի կարող պատմական-ճակատագրական միանձնյա որոշումներ կայացնել։
4. Ընդդիմության ուժեղացումը կարևոր է նաև՝ փողոցում անկառավարելի պրոցեսներ, քաոս թույլ չտալու համար։ Բոլորս հասկանում ենք, որ նման սցենար հնարավոր է, ինչը երկրի համար աղետ կլինի։
5. Ընդդիմությունը պետք է լինի այն բովանդակային և աշխատանքային տոնուսում, որ ամեն վայրկյան պատրաստ լինի՝ խոսել խորհրդարանական մեծամասնության և պետական ինստիտուտների հետ։
6. Ընդդիմությունը պետք է այնքան ծանրակշիռ դառնա, որ հակակշի ՄԵԿ հոգու իշխանությանը։ Եվ պետք է լինի այնքան կազմակերպված, որ ամեն պահի պատրաստ լինի՝ երկրում օրինական ճանապարհով իշխանություն ձևավորել և պատասխանատվություն վերցնել։ Այստեղ միջին սերնդի դերակատարումը էական է։»։

Նմանատիպ նյութեր