ՄԱԿ ԱԽ-ն պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել միջուկային փորձարկում իրականացրած Փհենյանի դեմ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ժամեր առաջ անցկացրած արտակարգ նիստում, որը գումարվել է Հյուսիսային Կորեայի կողմից անցկացված ամենախոշոր միջուկային փորձարկման հետ, որոշվել է խստորեն դատապարտել է Փհենյանի քայլը և սպառնացել նոր ու ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել այդ երկրի նկատմամբ, գրում է Bloomberg-ը։
Ավելի վաղ ՄԱԿ ԱԽ-ի նախագահ Ջերարդ վան Բոհեմենը նշել է, որ խորհուրդը պատրաստվում է անհապաղ միջոցառումներ ձեռնարկել այդ ուղղությամբ։
Փհենյանի քայլը խստորեն քննադատել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը՝ ասելով. «Վերջին տարիներին արդեն 5-րդ անգամ Հյուսիսային կորեան խախտում է միջուկային փարձարկումների մասին միջազգային արգելքը։ Այդ անթույլատրելի գործողությունները խորընդոտում են խաղաղության խահխանմանը և տարածաշրջանի կայունությունը»։