Վաշինգտոնը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ. WSJ
Վաշինգտոնում գտնում են, որ Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա հարձակման հետևում կանգնած է եղել Ռուսաստանը և քննարկում են Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հարցը, գրում է The Wall Street Journal պարբերականը։
Հիշեցնենք, որ դեմոկրատների ցանցերը կոտրելուց հետո սկանդալային բացահատումներով հայտնի WikiLeaks-ի կայքում հայտնվեց 19 հազար նամակ, որոնցից, մասնավորապես, հետևում է, որ փրայմերիզի ժամանակ կուսակցության գրասենյակը փաստացիորեն աշխատել է հօգուտ Հիլարի Քլինթոնի։
Պատժամիջոցների համար Սպիտակ Տանն անհրաժեշտ կլինի հանրային մեղադրանքներ առաջ քաշել Մոսկվայի կամ նրա հովանավորությունը ստացող հաքերների դեմ։