Մեծ Բրիտանիան պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել ռուսաստանցի օլիգարխների դեմ
Մեծ Բրիտանիան շուտով երկրում նոր պատժամիջոցներ կկիրառի ռուսաստանցի գործարարների դեմ, հայտնում է Sunday Times-ը:
Պատժամիջոցները կվերաբերվեն «ռուս օլիգարխներին», սակայն առայժմ չեն նշվում կոնկրետ սահմանափակումները: Հրապարակման մեջ հիշատակվում են ԱՄՆ-ի լուրջ սանկցիաների տակ ընկած Օլեգ Դերիպասկան և Վիկտոր Վեկսելբերգը, ինչպես նաև՝ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը:
Նոր սանկցիաների կիրառումը պարբերականին հետ զրույցում հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Սակայն նա ավելին չի մանրամասնել. «Մենք ուսումնասիրում ենք գործողությունների բոլոր ասպեկտները, որոնք կարող են գործադրվել»:
Ավելի վաղ Թերեզա Մեյը սպառնացել էր սառեցնել Ռուսաստանի պետական հաշիվները, եթե բրիտանացի քաղաքացիների կյանքի ու գույքին սպառնալիքներ ի հայտ գան: Վարչապետը խոստացել էր, որ Բրիտանիայի քրեական գործակալությունը կշարունակի աշխատել՝ հակազդելով «լուրջ հանցագործներին և կոռումպացված էլիտաներին», այդ թվում՝ ռուսական: