211652_close_icon
views-count112098 դիտում article-date 11:21 07-10-2020

Կոտայքի մարզում վթարի է ենթարկվել ՀՀ ոստիկանության Ոստիկանության Զորքերի հրամանատարի օգնականը. նա տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Tօyota Camry մակնիշի 555 II 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Եղվարդի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեջ Toyota-ի վարորդը մեղադրում էր Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով վթարային իրավիճակ է ստեղծել իր համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, սակայն Mercedes-ի վարորդը դեպքի վայրում հերքում էր՝ ասելով, որ ինքը ոչ մի վթարային իրավիճակ չի ստեղծել. իր ճանապարհով ընթանալիս է եղել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ն վարել է Դավիթ Տռազյանը, ով աշխատում է ՀՀ ոստիկանության Ոստիկանության Զորքերի հրամանատարի օգնական, իսկ Mercedes-ի վարորդը Կարեն Ասատրյանն է, ով աշխատում է ոստիկանության Եղվարդի բաժնում՝ որպես համայնքանյին ոստիկան։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր